ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեք նա­խա­գահ­նե­րի կո­դե­րը

Երեք նա­խա­գահ­նե­րի կո­դե­րը
22.12.2020 | 00:23

(Նախորդ մասը)

Հի­շենք` ա­մե­նաաստ­րալ քա­ղա­քա­կան խա­ղա­ցող մե­զա­նում հա­մա­րել ենք ԼՏՊ-ին: Բայց նա ճա­հիճ էր, ու տրանս­ֆոր­մաց­վե­լու (ան­գամ չա­րու­թյան իր թրեն­դի մեջ) խիստ ան­կա­րող: Պարզ­վեց` Նի­կոլն «ան­նա­խա­դե­պո­րեն» հաղ­թում է իր հոգևոր ու­սուց­չին:
Սեր­ժի պա­րա­գան էլ ան­չափ հե­տաքր­քիր է: Գի­տենք, թե՛ հո­րի­զա­նա­կան, թե՛ ուղ­ղա­հայաց «տախ­տակ­նե­րում» նա միշտ ել­քեր գտ­նում է` խա­ղը զրո­յա­կան կե­տից պո­կե­լու, հո­ղան­ցու­մից փր­կե­լու (հա­մե­նայն դեպս, ցայս այդ­պես է ե­ղել) հա­մար… խոր­քա­յին պե­տու­թյան ա­մե­նա­թի­րա­խա­յին խա­ղա­ցող­նե­րի մեջ (ե­թե այդ­պի­սիք մնա­ցել են դեռևս), նա ա­մե­նա­դի­նա­միկն է այդ ա­ռու­մով:


Սա շա­տե­րը, էլ ա­ռա­վել Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը «կոլ­ցո­յի» մեջ պա­հող դր­սի խա­ղա­ցող­նե­րը շատ լավ էին հաս­կա­նում ու (նրանք նաև կար­ծում էին, որ իշ­խա­նու­թյան կո­րուս­տը, Ար­ցա­խի կո­րուս­տը, տի­կին Ռի­տա­յի կո­րուս­տը կյան­քի նկատ­մամբ Սեր­ժի գնա­հա­տան­քի նոր ու­ղենշ­ման կհան­գեց­նեն` «որ­դեգ­րում­նե­րի» կես­ճա­նա­պար­հին կանգ­նե­լու, իր մեծ խա­ղը կի­սատ թող­նե­լու տե­սան­կու­նից)… ու նա կզրկ­վի «դի­նա­միզ­մից»:


Սա­կայն, նման բան, գո­նե այս պա­հին, կար­ծես ակ­նա­ռու չէ. «իգ­րո­կը» կար­գով-շար­քով խա­ղի մեջ է` կար­ծում ենք. մա­տը պա­հում է պուլ­սի վրա` խիստ չա­փա­վոր (չնա­յած վայր­կյան­նե­րի ըն­թաց­քոմ կա­րող է և՛ ֆու­րոր ա­նել, և՛ լր­ջա­գույն «մե­դիա­տե­ռոր», տի­րա­պե­տում է այդ «փոքր քայ­լե­րի» ար­վես­տին:


ՈՒ­նե­նա­լով եր­կու հզոր ջո­կեր. համ­բե­րու­թյուն ու… հու­մա­նիզմ, ինչն այս էթ­նոս-տե­սա­կի, հա­յոց լեռ­նաշ­խար­հի, հող հայ­րե­նիի բջ­ջա­յին մա­կար­դա­կում ա­մուր վե­րա­կան­գնո­ղա­կան է­ֆեկ­տի սահ­մանն է` սա­մադ­խին, ո­րը օգ­նում է պե­տու­թյուն չու­նե­ցող ազ­գին` գո­յել, շա­րու­նակ­վել, վեր հառ­նել, կծկ­վե­լուց հե­տո նոր ծի­լեր տալ դա­ժան աշ­խար­հում` պահ­պա­նե­լով քրիս­տո­նեա­կան իր ա­ռա­քե­լու­թյու­նը տիե­զեր­քում, որ­պես շնոր­հի, սի­րո, սր­տի բա­բա­խյու­նը չկորց­րած «տարր»` քի­միա… շատ դեպ­քե­րում Աստ­ծուն ու­րա­ցած ու Աստ­ծուց հե­ռա­ցած (ան­կեղծ լի­նենք` Նի­կոլ-չա­րիքն ա­ռա­ջին հեր­թին դրա ար­տա­հայ­տու­թյունն է հա­յոց մեջ) ՄԵ­ՂԱ­ՎՈՐ:
ՈՒ թույլ տվեք մի վեր­ջին քաջ «որ­դեգ­րում» ա­նել. ո՛չ ԼՏՊ-ն` իր ա­հեղ­նադ­ղորդ ին­տե­լեկ­տով ու ին­տուի­տիվ նստ­ված­քով, ո՛չ Քո­չա­րյա­նը` իր նույն­քան ա­հեղ­նադ­ղորդ պրագ­մա­տիզ­մով ու աշ­խար­հայ­նու­թյամբ` «վե­րա­մարմ­նա­վոր­վե­լու», տրաս­ֆոր­մաց­վե­լու այն կա­րո­ղու­թյու­նը չու­նեն (վեր­մարմ­նա­վո­րում ա­սե­լով նկա­տի ու­նենք սերն­դա­յին, տե­սա­կա­յին, ար­ժեկր­ման` անց­ման մո­դու­լյա­ցիան, և ոչ կոնկ­րետ` Սերժ Սարգ­սյա­նի` իշ­խա­նու­թյան վե­րա­դար­ձի, ինչն ուղ­ղա­կի ու ա­հա­վոր նոն­սենս կա­րող է լի­նել), ինչ­պես Սերժ Սարգ­սյա­նը:


Ին­չու՞ ենք այդ­պես կար­ծում. Ո­րով­հետև` ա­ռա­ջին­նե­րը.
ա) հու­մա­նիստ­ներ չեն,
բ) շնոր­հի տակ չեն,
գ) նրանց հա­վատ­քը մինչև ե­կե­ղե­ցու դուռն է…


Պաու­զան ձգենք…. նրան­ցից մե­կը` ԼՏՊ-ն, «պա­տիվ ու­նե­ցավ» մար­տի մե­կի նա­խօ­րյա­կին մեր­ժել իր դու­ռը հաշ­տու­թյան ե­կած Վե­հա­փա­ռին: Քո­չա­րյա­նը վեր­ջերս ԱԱԾ-ում գտն­վե­լիս մեր­ժել էր հան­դի­պել ի­րեն այ­ցե­լած, հոգևոր խոս­քը տա­րած ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու քա­հա­նա­յին:
Սե՞ր­ժը... նա տա­սը տա­րի խե­լոք, հա­վա­տա­րիմ գնում էր Սբ Սար­գիս` Ճրա­գա­լույ­ցի պա­տա­րա­գի, նս­տում հա­վա­տա­վոր հո­տի հետ, լուռ սպա­սում փրկ­չա­կան ա­վե­տի­սին….
Ի դեպ, նա հենց այն­պես չէր Մի­քա­յել Մի­նա­սյա­նին հատ­կա­պես Վա­տի­կա­նում դես­պան ցան­կա­ցել տես­նել (սա ընդ­հան­րա­պես «գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյան թե­մա» է), մա­նա­վանդ Վա­տի­կա­նում տր­ված սբ Պա­տա­րա­գի, պա­պի ե­ռօ­րյա Հա­յաս­տան այ­ցի հա­մա­տեքս­տե­րում, երբ հա­յոց «փոքր ա­ծուն» իր գե­րա­գույն ար­ժե­քի ու ձեռք­բե­րում­նե­րի` ա­ռա­ջին քրիս­տո­նեա­կան բար­ձուն­քից էր փոր­ձում խո­սել-հա­րա­բեր­վել մեծ, դա­ժան, դա­վա­դիր աշ­խար­հի հետ, որ­պես մեծ ար­ժեկ­րու­մի օր­րան:


Ին­չի հա­մար էլ Սեր­ժը նույն մեծ աշ­խար­հին վտան­գա­վոր թվաց, ո­րով­հետև այն ծրագ­րե­րը, որ դա­վա­դիր աշ­խարհն ու­ներ տա­րա­ծաշր­ջա­նի, Մեր­ձա­վոր Արևել­քի` Ի­րա­նից մինչև Կենտ­րո­նա­կան Ա­սիա-Չի­նաս­տան-պան­թուր­քիս­տա­կան օ­ձաձև-գլո­բա­լիստ մղում­նե­րով առ­լե­ցուն, Սեր­ժի, խոր­քա­յին պե­տու­թյան խա­ղա­ցող­նե­րի և նրա հետ հա­մա­կար­ծի­քա­վոր­նե­րի դռ­նից չէին անց­նե­լու այն­պես դյու­րին, ինչ­պես ան­ցան դա­վա­ճան, դի­վա­հար, սա­տա­նիս­տա­կան` ա­րյու­նոտ ու կո­րուստ­նե­րով լցոն­ված Նի­կո­լի դռ­նով` «բերկ­րանք» պատ­ճա­ռե­լով դի­վա­յին-դա­վա­դիր աշ­խար­հին, ցավ ու մր­մուռ` իր իսկ ե­րան­քին, տե­սա­կին, ար­մա­տին:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 43819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ